Վերջին տարիներին բավականին շատացել են դեպքերը, երբ գաստրոսկոպիայի դիմած անձի մոտ հայտնաբերվում է ցելիակիա հիվանդությունը, որը ծանր ազդեցությունն է ունենում անձի կյանքի որակի վրա։
Ի՞նչ է ցելիակիա հիվանդությունը, ինչպե՞ս է արտահայտվում, ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ, և ինչպե՞ս է ախտորոշվում, այս հարցերին անդրադարձել է «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Էնդոսկոպիայի ծառայության բժիշկ-էնդոսկոպիստ Տարոն Ստեփանյանը։
Ներկայացնում ենք բժշկի դիտարկումները․
1․ Ցելիակիան կամ գլյուտենային էնտերոպաթիան մարսողական համակարգի, իմուն միջնորդավորված հիվանդություն է, որն առաջանում է գենետիկ նախատրամադրվածություն ունեցող անձանց մոտ գլյուտենի կիրառման հետևանքով՝ հանգեցնելով բարակ աղիքի, առավելապես՝ աղու պրոքսիմալ հատվածի քրոնիկական բորբոքման: Իսկ գլյուտենը սպիտակուց է, որն առկա է հիմնականում հացահատիկներում (և ոչ միայն)`ցորեն, գարի կամ տարեկան: Եթե մարդը ունի ցելիակիա, ապա գլյուտեն օգտագործելու դեպքում բարակ աղիներում առաջանում է իմունային պատասխան այդ սպիտակուցի նկատմամբ՝ վնասելով բարակ աղիքի լորձաթաղանթը և խանգարելով սննդանյութերի ներծծման գործընթացին։
2․ Ցելիակիա հիվանդությունը ունեցողների մոտ սովորաբար լինում են հետևյալ գանգատները՝ լուծ, վքնածություն, քաշի կորուստ, փորկապություն և այլն։ 3․Շատ կարևոր է այս հիվանդության ճիշտ և ժամանակին ախտորոշումը։ Այս առումով անգնահատելի ուղղակի և անուղղակի դեր ունի գաստրոսկոպիան կամ ԷԳԴՍ-ն։ Ուղղակին այն է, երբ բժիշկ-էնդոսկոպիստները գաստրոսկոպիայի ժամանակ 12-մյա աղիքում (կոճղեզում և վայրէջ հատվածում) տեսնում են հիվանդությանը բնորոշ պատկեր` ճաքճքված լորձաթաղանթ,կարճացած կամ հարթված թավիկներ,ատամնավոր կամ հարթված ծալքեր։ Իսկ անուղղակին այն է, երբ առկա է կամ բացակայում է հիվանդությանը բնորոշ էնդոսկոպիկ պատկերը, և իրականացվում է բիոպսիա 12-մյա աղուց` կոճղեզ և վայրէջ հատված հյուսվածաբանական հետազոտության ուղարկելու նպատակով և այդ եղանակով ախտորոշումը հստակեցնելու։
Բժիշկը խորհուրդ է տալիս ժամանակին դիմել մասնագետի, անցնել անհրաժեշտ հետազոտություններ, ախտորոշել խնդիրը և ստանալ համապատասխան բուժում:
.png)